Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 477 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում հաշվառված՝ ընդհանուր 185.3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 11 ծառայողական շուն (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրել քաղաքացիներին՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված քաղաքացիների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման աշխատանքների կատարումը:
 

հավելված

Արխիվ

2024

2023