Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 478 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 30-ի N 73-Ա և 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 78-Ա որոշումներով 71.76558 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերի (այսուհետ՝ գույք)՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի հետ նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի միջոցների հաշվին:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, «համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 9» հասցեում գտնվող 51.03231 հեկտար մակերեսով հողամասը (գույքի գրանցման վկայական՝ N 21112019-09-0009, կադաստրային արժեքը՝ 413361.711 հազ. դրամ) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ որպես «Գյուղատեղի «Խնձորեսկ» (միջնադար-20-րդ դդ.)» պատմամշակութային հուշարձանի տարածք:
 

հավելված

Արխիվ

2024

2023