Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 493 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 411-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 411-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. «Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 23 հասցեում գտնվող երկհարկանի ուսումնական մասնաշենքի 33,395,893.5 դրամ կադաստրային արժեքով ու 405.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով 1-ին հարկը և 329.4 քառ. մետր նկուղը, 3,975,552 դրամ կադաստրային արժեքով ու 98.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով արհեստանոցը և 4,459,053 դրամ կադաստրային արժեքով ու 93.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ավտոտնակները (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» բառերով, իսկ «վեցամսյա» բառը՝ «մինչև 2020 թվականի մայիսի 1-ը» բառերով.
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» բառերով, իսկ «յոթամսյա» բառը՝ «երկամսյա» բառով.
4) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով:
 

Արխիվ

2024

2023