Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2020, 516 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1731-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին» N 1731-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով, իսկ «տասնամսյա ժամկետում» բառերը՝ «մինչև 2020 թվականի հունիսի 1-ը» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) շահառուները պարտավորվում են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար, շենքերի վերակառուցման և սարքավորումների ձեռքբերման նպատակով կատարել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր՝ համաձայն N 2 հավելվածի..
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) շահառուները պարտավորվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև սույն որոշման հիման վրա պայմանագրերի կնքումը կատարված ներդրումների վերաբերյալ իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց վեցամսյա ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում..
4) որոշման NN 1 և 2 հավելվածների 1-ին կետերում «ՀՐԱԶԴԱՆ-ՍՊԱՆԴԱՆՈՑ բառերը փոխարինել «ՀՐԱԶ-ՍՊԱՆԴԱՆՈՑ բառերով:

Արխիվ

2024

2023