Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2020, 514 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառված 2003 թվականին թողարկված «Տոյոտա (Land Cruiser 4.0)» մակնիշի, 489 VV 01 պետհամարանիշի (տեխնիկական անձնագրի համարը՝ PB602546, նույնականացման համարը՝ JTECJ01J602001476, վերագնահատված հաշվեկշռային արժեքը՝ 674 419 դրամ) ավտոմեքենան (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակության օգտագործման պայմանով:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով, որ բոլոր ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսական միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023