Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2020, 510 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքի 7.1-ին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն» պետական հիմնարկ (այսուհետ՝ հանգստյան տուն)։
2. Հանգստյան տան գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Կամոյի փող., 137/2:
3. Սահմանել, որ հանգստյան տան՝
1) գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի, ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական առողջարանային բուժման գործընթացի կազմակերպումն ապահովելն է.
2) խնդիրներն են՝
ա. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,
բ. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
3) գործառույթներն են՝
ա. հանգստի, ժամանցի, մարզաառողջարանային և զբոսաշրջային միջոցառումների պլանավորումը և իրականացումը,
բ. ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք ունեցողների բուժական համալիր միջոցառումների կազմակերպումը:
4. Սահմանել, որ հանգստյան տունն իր գործունեության նպատակի, խնդիրների և գործառույթների շրջանակներում՝
1) լիցենզավորման ենթակա գործունեություն կարող է իրականացնել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա.
2) կարող է իրականացնել վճարովի ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով հաստատված կարգով, պայմաններով և չափերով։
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում՝ զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023