Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2020, 521 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «ԵՎ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածը.
3) որոշման 2-րդ կետը «Սահմանել, որ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Դիլիջան» ազգային պարկ կազմակերպելու մասին» N 165 որոշմամբ վերակազմավորված`» բառերով.
4) որոշման 3-րդ կետում «գ», «ե» և «է» բառերը փոխարինել «գ», «դ», «ե» և «է» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «ԵՎ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածը.
3) որոշման 4-րդ կետում «ե» և «է» բառերը փոխարինել «դ», «ե» և «է» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «ԵՎ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածը.
3) որոշման 4-րդ կետում «ե» և «է» բառերը փոխարինել «դ», «ե» և «է» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել «ԵՎ «ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը և N 1 հավելվածը,
3) որոշման 4-րդ կետում «գ», «ե» և «է» բառերը փոխարինել «գ», «դ», «ե» և «է» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 405-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «ԵՎ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառով,
2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում ««գ», «ե» և «է»» բառերը փոխարինել ««գ», «դ», «ե» և «է»» բառերով,
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածը,
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 հավելվածը.
2) որոշման 12-րդ կետում «գ», «ե» և «է» բառերը փոխարինել «գ», «դ», «ե» և «է» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ նախատեսվող գործողությունները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 2-րդ կետի 2-րդ, 3-րդ կետի 2-րդ, 4-րդ կետի 2-րդ, 5-րդ կետի 3-րդ և 6-րդ կետի 1-ին ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխան կանոնադրությունները հաստատվելուց հետո:
 

Արխիվ

2024

2023