Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2020, 547 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՍՏԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով կատարված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 հավելված

Արխիվ

2024

2023