Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2020, 555 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 358-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) տեքստում և հավելվածում «նպաստի» բառը փոխարինել «աջակցության» բառով, իսկ հավելվածը «մարտի 25-ը» բառերից հետո լրացնել «(ներառյալ)» բառով.
2) հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կամ աշխատանք չունեցող» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 410-Լ որոշման հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 411-Լ որոշման հավելվածի 2-րդ կետից հանել «, անհատ ձեռնարկատեր չէ (կամ անհատ ձեռնարկատեր է, սակայն այդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցրել է գործունեությունը) և չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ» բառերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 3-րդ կետը «ալկոհոլային խմիչք» բառերից հետո լրացնել «՝ հիմք ընդունելով մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ընկած վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար ապրիլի 1-ի դրությամբ հարկ վճարողների կողմից ներկայացված վերջին հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 418-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ծնողը (սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ ծնողներից մեկը) 2020 թվականի մարտի 25-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.».
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով և նոր պարբերությամբ.
«3) աշխատանքից ազատված ծնողը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:
Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշման և սույն կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չի համարվում աշխատանք), իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձում և դրան հավասարեցված այլ վճարումներում չի հաշվառվում։».
3) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Աշխատանքից ազատված ծնողը շահառուների ցանկում ներառվում է նաև այն դեպքում, երբ նրա համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ չի հաշվարկվել։».
4) 11-րդ կետից հանել «, բացառությամբ այն դեպքի, երբ շահառուն ներկայացրել է Հրատապ դրամական աջակցությունը իր բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով ստանալու դիմում։ Դիմումը ներկայացվում է Ծառայության տարածքային բաժին կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ Ծառայություն» բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը.
6) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրվանից շահառուն, online.ssa.am կայքէջում մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, տեղեկանում է վճարման ցուցակում ներառված լինելու կամ չլինելու վերաբերյալ։»:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու մասին» N 427-Լ որոշման հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետը և 8-րդ կետը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 3-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 460-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի
N 410-Լ որոշման և սույն կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցող ծառայությունը չի համարվում վարձու աշխատանք), իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներում չի հաշվառվում.
2) աշխատանքից ազատված անձը վճարման ցուցակում ներառվում է նաև այն դեպքում, երբ նրա համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ չի հաշվարկվել։».
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրվանից շահառուն, online.ssa.am կայքէջում մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, տեղեկանում է վճարման ցուցակում ներառված լինելու կամ չլինելու վերաբերյալ։»։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 6-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 484-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, անհատ ձեռնարկատեր չէ (կամ անհատ ձեռնարկատեր է, սակայն այդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցրել է գործունեությունը) և չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին ենթակետը:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 500-Լ որոշման հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 507-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 14-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը (եթե շահառուն ցանկանում է գումարն ստանալ քարտային հաշվին փոխանցելու միջոցով), կամ բանկի անվանումը, որի միջոցով շահառուն ցանկանում է ստանալ աջակցության գումարը (եթե շահառուն չի ներկայացնում քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը)։».
2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Աջակցության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝
1) շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, եթե շահառուն ներկայացրել է իր վճարային քարտի 16-նիշանոց համարը, կամ
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի
N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր կնքած բանկերի միջոցով՝ եթե շահառուն չի ներկայացրել իր վճարային քարտի 16-նիշանոց համարը կամ ներկայացված 16-նիշանոց համարը սխալ է կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի քարտային հաշվին։ Ընդ որում, սույն ենթակետում նշված դեպքում, բանկը միանվագ աջակցության գումարը վճարում է բանկին գումարն ստանալու պահանջ ներկայացրած՝ դիմող ծնողին կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։»։
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 10-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 427-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 536-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 3-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը (եթե շահառուն ցանկանում է գումարն ստանալ քարտային հաշվին փոխանցելու միջոցով), կամ բանկի անվանումը, որի միջոցով շահառուն ցանկանում է ստանալ աջակցության գումարը (եթե շահառուն չի ներկայացնում քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը):».
2) 9-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «30-ը (ներառյալ)» բառերից հետո լրացնել «ժամանակահատվածում որևէ օր» բառերով.
3) 11-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ և մարտի 30-ի NN 410-Լ, 411-Լ, 412-Լ որոշումներով հաստատված միջոցառումների շահառուների ցանկի և» բառերը.
4) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի 3-րդ ենթակետը.
5) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Աջակցության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝
1) շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով, եթե շահառուն ներկայացրել է իր վճարային քարտի 16-նիշանոց համարը, կամ
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի
N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր կնքած բանկերի միջոցով՝ եթե շահառուն չի ներկայացրել իր վճարային քարտի 16-նիշանոց համարը կամ ներկայացված 16-նիշանոց համարը սխալ է կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի քարտային հաշվին։ Ընդ որում, սույն ենթակետում նշված դեպքում, բանկը միանվագ աջակցության գումարը վճարում է բանկին գումարն ստանալու պահանջ ներկայացրած՝ դիմող ծնողին կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։»։
 

Արխիվ

2024

2023