Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 583 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 152-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 152-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) ծրագրի իրականացման նպատակով՝
ա. կնքվող պայմանագրերում կարող են չներառվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի (այսուհետ՝ Կարգ) 33-րդ կետով նախատեսված դրույթները՝ դրանցով նախատեսված կարգավորումների փոխարեն, անհրաժեշտության դեպքում, սահմանելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին չհակասող այլ դրույթներ,
բ. պայմանագրեր կնքած մասնավոր գործընկերներին կարող է հատկացվել կանխավճար՝ բանկային երաշխիքի ձևով կանխավճարի ապահովում ներկայացնելու պայմանով՝ պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով: Սույն պարբերությունում նշված կանխավճարների մարումներն իրականացվելու են ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:».
2) 2-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված կանխավճարների հատկացման գործընթացի վրա չեն տարածվում Կարգի 56-րդ կետի 6-րդ ենթակետի և 114-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:»:

 

Արխիվ

2024

2023