Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2020, 586 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 6-րդ կետի 1-ին ենթակետը «վճարումներ» բառից հետո լրացնել «(ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)» բառերով.
2) 6-րդ կետի 2-րդ ենթակետը «վճարումներ» բառից հետո լրացնել «(ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)» բառերով.
3) 6-րդ կետի 3-րդ ենթակետը «փետրվարի 1-ից հետո» բառերից հետո լրացնել «կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո» բառերով.
4) 6-րդ կետի 5-րդ ենթակետը «ծախսերի իրականացում» բառերից հետո լրացնել «(ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)» բառերով.
5) 6-րդ կետի 6-րդ ենթակետը «սննդի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի)» բառերով.
6) «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ՝ ԿԱԽՎԱԾ ՎԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԻՑ» աղյուսակի վերջին պարբերությունից հանել «, իսկ արտարժույթով՝ 9%» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 357-Լ որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Օժանդակությամբ ստացվող վարկերի միջոցները կարող են տնտեսավարողների կողմից օգտագործվել միայն հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով՝
1) աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 300 հազ. դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար.
2) պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր) (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)՝ առավելագույնը երեք ամսվա համար՝ բացառությամբ կանխավճարների և գերավճարների.
3) հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն որոշման 6-րդ կետով սահմանված վարկի առավելագույն գումարը)՝ պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում՝ նույն տնտեսավարողի արտադրական նպատակներով: Օգտագործման նպատակայնության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ներդրումների աջակցման կենտրոնը.
4) հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացում) (ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)` առավելագույնը երեք ամսվա համար՝ բացառությամբ կանխավճարների և գերավճարների.
5) վարձակալական վճարներ:»
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 4-րդ կետի երրորդ պարբերությունը «փետրվարի 1-ից հետո» բառերից հետո լրացնել «կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո».
2) 4-րդ կետի վեցերորդ պարբերությունը «սննդի» բառից հետո լրացնել «(բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի)» բառերով.
3) 5-րդ կետի առաջին պարբերությունից հանել «որի պարագայում տնտեսվարողները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պետք է ներկայացնեն հավաստող տեղեկանք առ այն, որ իրենք ունեն անհրաժեշտ ծավալով արտարժույթային հոսքեր վարկը մարելու համար,» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023