Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2020, 599 - Ն

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին՝
1) իր կարիքների համար «ՀՀ վիճակագրական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման ապահովման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարված՝ «ՀՀ ՎԿ-ԲՄԱՊՁԲ-2020/1» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով․
2) լուծել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի և «Մասթեր ԷյԴիՎի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի ապրիլի 16-ին կնքված N ՀՀ ՎԿ-ԳՀԾՁԲ-2020/4-1 պայմանագիրը.
3) լուծել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի և «Սպարսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի ապրիլի 16-ին կնքված N ՀՀ ՎԿ-ԳՀԾՁԲ-2020/4-2 պայմանագիրը.
4) լուծել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի և Աննա Սահակյան անհատ ձեռներեցի միջև 2020 թվականի ապրիլի 16-ին կնքված N ՀՀ ՎԿ-ԳՀԾՁԲ-2020/4-3 պայմանագիրը.
5) լուծել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի և «Պրոդիջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի ապրիլի 16-ին կնքված N ՀՀ ՎԿ-ԳՀԾՁԲ-2020/4-4 պայմանագիրը.
6) մասնակի լուծել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի մարտի 23-ին կնքված N ՀՀ ՎԿ-ԳՀԱՊՁԲ-2020/4-1 պայմանագիրը՝ «Հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման միջոցառումների իրականացում» միջոցառման մասով.
7) մասնակի լուծել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի և «ԱՌԷԱ ՊԱՊԻՐՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի մարտի 31-ին կնքված N ՀՀ ՎԿ-ԳՀԱՊՁԲ-2020/3-1 պայմանագիրը՝ «Հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման միջոցառումների իրականացում» միջոցառման մասով.
8) մասնակի լուծել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի և «Սմարթլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի մարտի 31-ին կնքված N ՀՀ ՎԿ-ԳՀԱՊՁԲ-2020/3-2 պայմանագիրը՝ «Հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման միջոցառումների իրականացում» միջոցառման մասով.
9) մասնակի լուծել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի և «Մեծ Ծիածան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի մարտի 31-ին կնքված N ՀՀ ՎԿ-ԳՀԱՊՁԲ-2020/3-3 պայմանագիրը՝ «Հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման միջոցառումների իրականացում» միջոցառման մասով.
10) մասնակի լուծել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի և «ԲԼԱՄՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի մարտի 31-ին կնքված N ՀՀ ՎԿ-ԳՀԱՊՁԲ-2020/3-4 պայմանագիրը՝ «Հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման միջոցառումների իրականացում» միջոցառման մասով:
2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում՝ փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023