Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2020, 622 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում, N 5 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում, N 8 հավելվածի աղյուսակի 1-ին կետի 2-րդ սյունակում, N 10 հավելվածի 1-ին կետում 30.01 թվերը փոխարինել 28.01 թվերով.
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. 12-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ» և «ժ» պարբերություններով.
թ. hիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (emergency),
ժ. պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում,
բ. 12-րդ կետի 5-րդ ենթակետը անձանց բառից հետո լրացնել , հաստատված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլոզ ախտորոշում ունեցող պացիենտներին, հիվանդանոցային պայմաններում առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում ընդգրկված հիվանդություններով և վիճակներով բուժում ստացող պացիենտներին բառերով,
գ. 28-րդ կետի 3-րդ ենթակետում 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն բառերը փոխարինել 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն բառերով,
դ. 33-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2. Մտավոր, հոգեկան (վարքային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ», «Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի և լսողության խանգարումների վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սկրինինգի անցկացում», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բժշկական օգնության ծառայություններ», Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ, «Ախտաբանաանատոմիական հետազոտություններ», «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» միջոցառումների, Պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում և Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (emergency) բժշկական օգնության և սպասարկման տեսակների մասով բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են սույն հավելվածի 32-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով: Ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.,
ե. 33-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ I-1 գլխով.
I-1. 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID-19) ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ «ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», «ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ», «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱ
ԳՐԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10.1. Հայաստանի Հանրապետությունում սկսած 2020 թվականի ապրիլ ամսվանից մինչև նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2020 թվականի հունիս ամիսը ներառյալ, բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է՝
1) «Երեխաներին բժշկական օգնության ծառայություն», «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով կանխավճարային սկզբունքով՝ 2020 թվականի մարտ ամսվան նախորդող 6 ամիսների կտրվածքով միջին ամսական ընդունված աշխատանքների 80 տոկոսի չափով, ընդ որում, եթե կազմակերպության կողմից կատարված աշխատանքներն ավելի են տվյալ ամսվա ֆինանսական ամսական համամասնության 80 տոկոսից, ֆինասավորումը կատարվում է փաստացի կատարած աշխատանքների չափով, սակայն ոչ ավելի, քան պայմանագրով սահմանված ֆինանսավորման չափաքանակները.
2) «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով կանխավճարային սկզբունքով՝ 2020 թվականի մարտ ամսվան նախորդող 6 ամիսների կտրվածքով միջին ամսական ընդունված աշխատանքների 80 տոկոսի չափով, ընդ որում, եթե կազմակերպության կողմից կատարված աշխատանքներն ավելի են 2020 թվականի մարտ ամսին նախորդող 6 ամիսների կտրվածքով միջին ամսական ընդունված աշխատանքների 80 տոկոսից, ֆինասավորումը կատարվում է փաստացի կատարած աշխատանքների չափով.
3) Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո «Երեխաներին բժշկական օգնության ծառայություն», «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ», «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով մինչև 2020 թվականի ավարտը ֆինանսավորումն իրականացվում է նախորդ հաշվետու ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքների ծավալի չափով, սակայն ոչ ավելի, քան սահմանված ֆինանսավորման չափաքանակները, ընդ որում, տրված կանխավճարները մարվում են մինչև 2020 թվականի ավարտը.
4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կանխավճարային ֆինանսավորման դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետությունում կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:».
3) որոշման N 3 հավելվածի 2-րդ II. Առանձին բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով փորձարարական եղանակով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը բաժինն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման N 6 հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023