Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2020, 627 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը ինչպես նաև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի (վարկ ՀՄ. 8374-АМ) (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին) օգտագործման իրավունքով ժամանակավոր պահատվության հանձնված 6850000 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով Հայստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքը ամրացնել տեսչական մարմնին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը այսուհետ՝ կազմակերպություն ժամանակավոր պահատվության հանձնված 12975000 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով Հայստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքն անհատույց, սեփականության իրավունքով հանձնել կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացնելով տեսչական մարմնի և կազմակերպության միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023