Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2020, 628 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ կնքել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության պայմանագիր՝ լուծարման գործընթացում գտնվող «Գյումրու տունինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից զբաղեցրած շենքային տարածքներում բնակվող տարեցների շուրջօրյա խնամքի և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով՝ ծառայությունների մատուցման սկիզբ սահմանելով 2020 թվականի մայիսի 1-ը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1786-Ա որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված շարժական գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը, իսկ լուծարման գործընթացում գտնվող «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ մնացորդ պաշարները (սննդամթերք, դեղորայք, սանիտարահիգիենիկ պարագաներ, արագամաշ և փոքրարժեք առարկաներ և այլն) նվիրաբերության կարգով տրամադրել Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ կնքել սույն որոշումից բխող համապատասխան պայմանագրեր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023