Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2020, 646 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի`
1) 1-ին կետը «աշխատողներին» բառից հետո լրացնել «, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին» բառերով.
2) 2-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «(բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության)» բառերը.
3) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-22-րդ ենթակետերով.
«10) հագուստի արտադրություն.
11) կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
12) կահույքի արտադրություն.
13) թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
14) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
15) օդային տրանսպորտի գործունեություն.
16) կինոթատրոնների գործունեություն.
17) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
18) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
19) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
20) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
21) լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունների մատուցում.
22) պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն):».
4) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները Շահառու են այն պարագայում, եթե 2020 թվականի մարտ ամսվա որևէ պահի դրությամբ հանդիսացել են Տուժած ոլորտների քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ:».
5) 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, ինչպես նաև 10-րդ և 11-րդ կետերը բոլոր տեղերում «աշխատողի» բառից և դրա բոլոր հոլովաձևերից հետո լրացնել «(քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի)» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 507-Լ որոշման՝
1) վերնագիրը և տեքստը, հավելվածի վերնագիրը և տեքստը «վարձու աշխատողի» և «վարձու աշխատողների» բառերից և դրանց բոլոր հոլովաձևերից հետո լրացնել համապատասխանաբար «(քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի)» և «(քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների)» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
2) հավելվածի 1-ին կետից հանել 2-րդ նախադասությունը.
3) հավելվածի 3-րդ կետի «համար ապրիլի 1-ի» բառերը փոխարինել «համար մայիսի 5-ի» բառերով.
4) հավելվածի 5-րդ կետը «վճարումների» բառից հետո լրացնել «, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտների» բառերով, իսկ «աշխատավարձից» բառից հետո լրացնել «, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտներից» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 357-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «թ» պարբերությունից հանել «(բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության)» բառերը:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն աջակցություն ստացած վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի համար հաշվարկված աջակցության չափը, սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները հաշվի առնելով, ենթակա է վերահաշվարկման և դրա արդյունքում գոյացած լրացուցիչ գումարները վճարման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 507 -Լ որոշմամբ սահմանված կարգով:
 

Արխիվ

2020

2019