Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2020, 650 - Ն

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հարկային մարմնի ղեկավարի հրամանով հաստատվում են հսկիչ նշանի նմուշը (էսքիզը), չափը, ձևը, գույնը և տեխնիկական պահանջները և դրանք հաստատելուց հետո 90 օրվա ընթացքում ապահովվում են հսկիչ նշանների տպագրությունը և էլեկտրոնային գրանցումների կատարման համակարգի գործարկումը: Էլեկտրոնային գրանցումների կատարման համակարգի գործարկման և համակարգից օգտվելու ուղեցույցը հարկային մարմինը տեղադրում է իր պաշտոնական կայքէջում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

հավելված

Արխիվ

2020

2019