Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2020, 660 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է .
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 898-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 6-րդ կետում՝
ա. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) 350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար` 10000 դրամ, գումարած 350 և ավելի կիլոմետրը գերազանցող՝ սույն կետի 1-ի8-րդ ենթակետերով նախատեսված համապատասխան հեռավորության համար սահմանված չափը.».
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.
«10) 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 20000 դրամ: ».
2) 8-րդ կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023