Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2020, 685 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 22-րդ կետի 1-ին ենթակետը «պտուղբանջարեղենի գնումներ» բառերից հետո լրացնել «և պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերում.» բառերով.
2) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 23-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով՝
«1.1) պահածոների արտադրության նպատակով պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում տրամադրվող վարկերից բացի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի չափով.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023