Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2020, 701 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 77-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված գույքը հետ վերցնելու, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպելու, ստեղծված «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին» N 77-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը «ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,» բառերից հետո լրացնել «ՍՏԵՂԾՎԱԾ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ,» բառերով.
2) որոշման 1-ին կետը՝
ա. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ կազմակերպություն, պետական գրանցման համարը՝ 286.210.04738)» բառերով,
բ. «0.618 հեկտար հողամասը» բառերից հետո լրացնել «և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությանը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով պատկանող ամբողջ շարժական գույքը՝ լուծելով կազմակերպության հետ կնքված սույն կետով նախատեսված գույքի վերաբերյալ անհատույց օգտագործման պայմանագիրը» բառերով.
3) որոշման 2-րդ կետում «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն, պետական գրանցման համարը՝ 286.210.04738)» բառերը փոխարինել «Կազմակերպությունը» բառով:
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Որոշման 1-ին կետով հետ վերցված անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամբողջությամբ ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով՝ դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։».
5) որոշման 7-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետում «երկամսյա» բառը փոխարինել «չորսամսյա» բառով.
բ. 3-րդ ենթակետում «եռամսյա» բառը փոխարինել «հնգամսյա» բառով.
գ. 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.
«3.1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը համաձայն սույն որոշման 2․1-ին կետի և, դրանով պայմանավորված, կանոնադրության փոփոխության հաստատումը.
3.2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2.1-ին կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքային իրավունքների պետական գրանցումը.»:
 

Արխիվ

2024

2023