Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2020, 702 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1425-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 5 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Վանաձոր քաղաք» բաժնի՝
ա. 3.2-րդ կետի 2-րդ նախադասությունը «(անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 29122016-06-0021)» բառերից հետո լրացնել «և Նիզամի փողոցի N 53/3-1 հասցեում գտնվող՝ 0,56878 հա մակերես տարածքով հողամասը (անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը՝ 06-001-0511-0101, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 29122016-06-0023) բառերով,
բ. 3.3-րդ կետում «նորակառույց՝ Գարեգին Նժդեհի փողոցի N 2/42 հասցեում գտնվող շենքում» բառերը փոխարինել «Բանակի փողոցի N 8 հասցեում տեղակայված Նարեկ մասնաշենքի մի հատվածում» բառերով,
գ. 13 կետի 2-րդ նախադասությունում «(անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 14122018-06-0020)» բառերը փոխարինել «, ինչպես նաև 189.21 քառ․ մետր մակերեսով կաթսայատնից և 25.76 քառ․ մետր մակերեսով պոմպակայանից, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 26092019-06-0015)» բառերով,
դ․ ուժը կորցրած ճանաչել 13.2-րդ կետը.
2) որոշման N 8 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝
Ա. «I. Կապանի տարածաշրջան» բաժնի 6-րդ կետի վերջին պարբերությունում «1551.7 քառ. մետր մակերեսով տարածքով» բառերը փոխարինել «1551.7 քառ.մ և ավտոտնակը՝ 46.5 քառ.մ մակերես տարածքներով» բառերով,
բ․ «II. Գորիսի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-կետով.
«8․ Միաձուլման ձևով վերակազմակերպել «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Տաթևի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները՝ ստեղծելով «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն».
3) որոշման N 9 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝
ա․ «I. Գյումրի քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.
«9․ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերության (փոխատու կողմ) ք. Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի N 6 հասցեում տեղակայված 485․66 քառ.մ մակերեսով պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի շենքից շուրջ 200 քառ.մ մակերեսով տարածք անհատույցը և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի գործունեությունը կազմակերպելու նպատակով:»:
2. Հայաuտանի Հանրապետության Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզպետներին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամսվա ընթացքում ավարտել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված շենքերի սեփականության իրավունքների փոփոխության արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվում են տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
4. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1425-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն որոշմամբ նախատեսված շենքերի սեփականության իրավունքների փոփոխության արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվում են տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023