Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2020, 714 - Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝
1) մինչև 2020 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման պահանջներին համապատասխան ձևավորել հավելվածի 4-րդ կետում նշված մրցութային հանձնաժողովները.
2) մինչև 2020 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում հրապարակել սույն որոշման հավելվածի 5-րդ կետում նշված՝ առնվազն առաջին մրցույթի հրավերը։
3. Համաֆինանսավորման դրամաշնորհների տրամադրման դեպքում չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված ժամկետային սահմանափակումները՝ դրանք սահմանելով մրցութային հրավերով։
 

հավելված