7 Մայիսի 2020, 697 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԱՎԵԼԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ԶԱՆԱԶԱՆԵՑՎԱԾ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՇՈՒՐՋ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 14 ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 14 փոփոխության ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը: