Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2020, 726 - Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնութերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մինչև 2020 թվականի մայիսի 15-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ դրամաշնորհի տրամադրման կարգ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
 

հավելված

Արխիվ

2024

2023