Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2020, 739 - Ա

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին մասը, 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասի Այգեստան փողոցի 20 հասցեում գտնվող անշարժ գույքի 1-ին հարկից 38 848 000 դրամ շուկայական արժեքով, 394 քառ.մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը (գրանցման համար՝ 211.171.1083489, հասցեն՝ Նիզամի փող. / Շ / 13 բն. 33, Երևան 0006)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2019 թվականի օգոստոսի 21-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 108/0019 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
բ. կազմակերպությունն իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023