Կառավարության որոշումներ

22 Մայիսի 2020, 774 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 416-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Մինչև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության մայիսի 12-ի N 725-Լ որոշման ուժի մեջ մտնելը՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման պայմաններով սուբսիդավորման օժանդակության ձևով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկ հանդիսացող «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ (այսուհետ՝ հիմնարկ) նախահաստատման ներկայացված վարկերի տրամադրումը և սպասարկումը (հիմնարկի կողմից նախահաստատվելու պարագայում) շարունակվում է միևնույն պայմաններով, իսկ համաֆինանսավորման և վերաֆինանսավորման օժանդակության ձևով վարկերի տրամադրումը և սպասարկումը (հիմնարկի կողմից նախահաստատվելու պարագայում) շարունակվում է միևնույն պայմաններով, եթե այդ վարկերը ֆինանսական կազմակերպությունների կողմից հիմնարկի նախահաստատմանն են ներկայացվում մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ, որից հետո նախահաստատման ներկայացված այդ վարկերի տրամադրումը դադարում է:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
 

հավելված

Արխիվ

2024

2023