Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2020, 779 - Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Միկմետալ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, ք․ Երևան, Արաբկիր վարչական շրջանի Ն․ Ադոնցի 8 շենք, 3/1 հասցեի 50․9 քմ մակերեսով պոմպակայանը (իրավունքի պետական գրանցման վկայական N 18112019-01-0227, կադաստրային ծածկագիր՝ 01-003-0313-0139-001-314) և դրա ներսում գտնվող սարքավորումները, 5,281,000 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
2. Առաջարկել «Միկմետալ» ՓԲ ընկերությանը՝ ապահովել նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կնքել համապատասխան համաձայնագիր Վեոլիա Ջուր փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու Վեոլիա Ջուր փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված Երևան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Լոռի-ջրմուղկոյուղի, Շիրակ-ջրմուղկոյուղի և Նոր Ակունք փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում Վեոլիա Ջուր փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել Վեոլիա Ջուր փակ բաժնետիրական ընկերությանը՝ ապահովել վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս կազմող համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
 

Արխիվ

2024

2023