Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2020, 791 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 1957 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելուն ուղղված» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:
 

Արխիվ

2024

2023