Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2020, 814 - Ն

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԵԾԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ) ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակի իրականացումը թույլատրելու կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակի իրականացման թույլտվությունը տրամադրվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
 

հավելված

Արխիվ

2024

2023