Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2020, 828 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՈՒ «ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն 1) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն 2) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ սույն որոշման N 2 հավելվածի ցանկում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
3. Ընկերություն 1-ի և ընկերություն 2-ի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերություն 1-ի և ընկերություն 2-ի կանոնադրական կապիտալները։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ NN 1 և 2 հավելվածների ցանկերում նշված տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։
5. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն գույքի ամրացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվելու են «Հայստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով։
6. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հատուկ կապ» փակ բաժնետիարական ընկերության տնօրենի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և պայմանագրի կնքման աշխատանքները։
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման և պայմանագրի կնքման աշխատանքները։
8. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 3 հավելվածի, հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 2 494 285 դրամ սկզբնական և 2019 թվականի ապրիլի 19-ի դրությամբ 2 307 552 դրամ հաշվեկշռային արժեքներով, 2019 թվականի հունիսի 18-ի դրությամբ 1 550 000 դրամ գնահատված շուկայական արժեքով «ՆԻՍՍԱՆ ТIDA 1.6 I» մակնիշի, 147 LL 50 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) (թողարկման տարեթիվը՝ 2008 թվական, նույնացման համարը՝ JN1CC11D69T000336) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
10. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հատուկ կապ» փակ բաժնետիարական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 8-րդ կետից բխող պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, հաշվառման աշխատանքները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 9-րդ կետից բխող պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, հաշվառման աշխատանքները:
11. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշման 6-րդ կետի և 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հատուկ կապ» փակ բաժնետիարական ընկերության (գրանցման թիվ՝ 286.140.00576) կանոնադրական կապիտալի՝ համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը՝ «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 7-րդ կետում և 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման թիվ՝ 290.140.00153) կանոնադրական կապիտալի՝ համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը՝ «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

հավելված

Արխիվ

2024

2023