Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2020, 834 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում, N 6 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124,863.6 հազար դրամ` համաձայն N 10 հավելվածի, այդ թվում`
1) Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման աշխատանքների համար` 2,400.0 հազար դրամ «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով.
2) Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման աշխատանքների համար` 37,080.0 հազար դրամ «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով.
3) Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման աշխատանքների համար` 8,500.0 հազար դրամ «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով.
4) Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնման աշխատանքների համար` 76,883.6 հազար դրամ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի «1075. Մշակութային ժառանգության ծրագիր» ծրագրի «21001. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» միջոցառմամբ հատկացված գումարի շրջանակներում իրականացվելիք հետևյալ աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար կիրառել 2019 թվականին կնքված պայմանագրերը` աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետները երկարաձգելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը, մասնավորապես`
1) Դսեղ, Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանական համալիրի ամրակայում.
ա. տեխնիկական հսկողության ծառայություններ` 2019 թվականի նոյեմբերի 22-ին կնքված թիվ ՀՀՄՆԳՀԾՁԲ-19/69 ծածկագրով գնման պայմանագիրը,
բ. հեղինակային հսկողության ծառայություններ` 2019 թվականի նոյեմբերի 22-ին կնքված թիվ ՀՀՄՆՄԱԾՁԲ-19/77 ծածկագրով գնման պայմանագիրը.
2) Ալավերդիի համայնքի Սանահին վանքային համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքի նորոգում.
ա. աշխատանքների ձեռքբերման համար` 2019 թվականի նոյեմբերի 13-ին կնքված թիվ ՀՀՄՆԳՀԱՇՁԲ-19/63 ծածկագրով գնման պայմանագիրը,
բ. հեղինակային հսկողության ծառայություններ` 2019 թվականի նոյեմբերի 21-ին կնքված թիվ ՀՀՄՆՄԱԾՁԲ-19/75 ծածկագրով գնման պայմանագիրը.
3) Հոռոմի համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում.
ա. աշխատանքների ձեռքբերման համար` 2019 թվականի նոյեմբերի 29-ին կնքված թիվ ՀՀՄՆԳՀԱՇՁԲ-19/60 ծածկագրով գնման պայմանագիրը,
բ. տեխնիկական հսկողության ծառայություններ` 2019 թվականի նոյեմբերի 22-ին կնքված թիվ ՀՀՄՆԳՀԾՁԲ-19/69 ծածկագրով գնման պայմանագիրը,
գ. հեղինակային հսկողության ծառայություններ` 2019 թվականի նոյեմբերի 21-ին կնքված թիվ ՀՀՄՆՄԱԾՁԲ-19/78 ծածկագրով գնման պայմանագիրը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` 10,900.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման նախագծային և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
5. Թույլատրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման նախագծային և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու (ՄԱ) ընթացակարգը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի պահանջները և ծառայությունները ձեռք բերելով Իտալիայի Վենետիկ քաղաքում Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնից:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` 37,080.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը պատրաստելու և տեղադրելու համար:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված

Արխիվ

2024

2023