Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2020, 842 - Ա

«ՊՐՈՄՍՏՐՈՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունում գրանցված «ՊրոմՍտրոյ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ «Շինարարության իրականացում» գործունեությունը՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների շինարարության բնագավառում:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ տրամադրված թույլտվությունը գործում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և համատեղ գործունեությամբ հանդես եկող «Գևորգյան և Ներսիսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՊրոմՍտրոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք շինարարական աշխատանքների իրականացման պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:

Արխիվ

2024

2023