Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2020, 845 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և վճարվում» բառերը, 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով,
բ. 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) բանկ` ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.
6) բանկային հաշիվ` շահառուի (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:»,
գ. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «օտարերկրյա» բառը փոխարինել «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ օտարերկրյա» բառերով,
դ. 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով, «բ» պարբերությունում «դիմողը» բառը փոխարինել «շահառուն» բառով, իսկ «հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով,
ե. 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գ. այն բանկի անվանումը, որտեղից շահառուն (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձը) ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը.»,
զ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «գ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ՝
«դ. նշում այն մասին, որ շահառուն (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, և մայրության նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,
է. 12-րդ կետը «եթե» բառից հետո լրացնել «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ» բառերով,
ը. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` մայրության նպաստի գումարը շահառուի, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:»,
թ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Նպաստը նշանակելու մասին դիմումին կից շահառուի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացվելու դեպքում նպաստը վճարվում է լիազորված անձի դիմողի անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:»,
ժ. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով՝
«16.1. Շահառուի կամ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել նաև այլ անձ (բանկային հաշվին առկա միջոցները կարող են վճարվել նաև այլ անձի), եթե բանկ է ներկայացվում հաշվետիրոջ (շահառուի, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) տված՝ բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը։»,
ժա. 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ժբ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին չներկայացվելու դեպքում մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, և բանկային հաշվին մուտքագրված մայրության նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերադարձվում միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. 2020 թվականի հուլիսի 1-ից չաշխատող անձին մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

 

Արխիվ

2024

2023