Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2020, 856 - Ն

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կրթության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` 2020/2021 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշման հավելվածով հաստատված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված

Արխիվ

2024

2023