Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2020, 876 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1156-Ն որոշման N 1 hավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 20.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.2-րդ կետով.
«20.2. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից:».
2) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին կետով.
«21.1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականների հաշվառումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգում՝ կազմակերպության կողմից:».
3) 24.3-րդ և 26-րդ կետերը «Բժշկական հաստատության» բառերից հետո լրացնել «կամ կազմակերպության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 26-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Արխիվ

2024

2023