Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2020, 892 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.
«4.1) կենդանի սամույրների ցանկը, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից՝ համաձայն N 4.1 հավելվածի».

2) որոշումը լրացնել N 4.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

հավելված

Արխիվ

2024

2023