Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2020, 888 - Ա

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1334-Ն որոշմամբ հաստատված ծրագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում կառուցման ենթակա հենարանների և դրանց մոտեցման ճանապարհների շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, ընկերության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև՝ կանգուն ծառուտի հատման, տեղափոխման և պահեստավորման, սերվիտուտի սահմանման նպատակով չափագրման իրականացման, ինչպես նաև անտառապատման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կանգուն ծառուտի հատման, տեղափոխման և պահեստավորման ծառայությունների կատարման համար անհրաժեշտ գնման գործընթացները, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով իրականացնելու դեպքում, չկիրառել կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայությունների կատարման համար անհրաժեշտ ծախսերն իրականացվելու են ընկերության սեփական միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023