Կառավարության որոշումներ

4 Հունիսի 2020, 887 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵLՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 1304-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը «13-րդ» բառից առաջ լրացնել «6-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով.
2) որոշման 1.1-ին կետի 2-րդ ենթակետի՝
ա. «ա» պարբերությունում «տրանսպորտի» բառերը փոխարինել «ճանապարհային տնտեսության» բառերով, «ապահովումը» բառից հետո լրացնել «իր իրավասության սահմաններում» բառերով, իսկ «ծրագրերն ու աշխատանքները, այդ թվում՝ նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով և «Հյուսիսային միջանցքի արդիականացման» ծրագրով նախատեսված» բառերը փոխարինել «ծրագրերի ու» բառերով,
բ. «ե» պարբերությունը «պատճառների» բառից հետո լրացնել «վերաբերյալ տվյալների» բառերով,
գ. «է» պարբերությունը «ավտոմոբիլային» բառից առաջ լրացնել «լիազոր մարմնի հանձնարարությամբ՝» բառերով,
դ. «ը» պարբերությունը «ավտոմոբիլային» բառից առաջ լրացնել «լիազոր մարմնի հանձնարարությամբ՝» բառերով, իսկ «եզրակացության» բառը փոխարինել «մասնագիտական կարծիքի» բառերով,
ե. «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ. միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատումը, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը և սահմանված կարգով աշխատանքների ընդունումը.»,
զ. «ժ» պարբերությունում «եզրակացություն» բառը փոխարինել «մասնագիտական կարծիքի» բառերով,
է. «ժա» պարբերությունում «շինարարական» բառը փոխարինել «ճանապարհաշինական» բառով,
ը. «ժբ» պարբերությունում «մշտադիտարկում` լիազոր մարմնի կողմից հաստատված մեթոդաբանությանը համապատասխան» բառերը փոխարինել «մշտադիտարկման իրականացումը» բառերով.
3) որոշման 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5. «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:».
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը՝
ա. խորհրդատվական ծառայությունների մատուցում, այդ թվում՝ ճանապարհաշինական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների ծառայություններ:»:

Արխիվ

2024

2023