Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2020, 987 - Ա

«ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը և «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Գաղտնի։
2. Գաղտնի։
3. Գաղտնի։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 25-օրյա ժամկետում ապահովել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերներով պատրաստված և ընկերությունում գտնվող տեխնիկայի, համալրող մասերի, ինչպես նաև ընկերությանը պատկանող, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ ռազմական նշանակության այլ գույքի ու մշակված փորձանմուշների ընդունման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ընկերության միջև եղած դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների փոխադարձ ճշգրտման աշխատանքների կատարումը:
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ընկերության միջև եղած դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների փոխադարձ ճշգրտման աշխատանքների ավարտից հետո ընկերության մոտ ֆինանսական պարտավորություններ առաջանալու դեպքում ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդհանուր միջոցների հաշվին։
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման պահանջները կատարելուց հետո ընկերության 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը սահմանված կարգով ներկայացնել մասնավորեցման:

Արխիվ

2024

2023