22 Հունիսի 2020, 1024 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 623-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
 	      
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի  Հանրապետության  կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային  կազմակերպությունները  միաձուլման ձևով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ»  պետական  ոչ  առևտրային կազմակերպության վերակազմակերպելու  մասին»  N 623-Ա որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի  պետական  քոլեջ»  բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի և արվեստի  պետական  քոլեջ» բառերով:

