Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2020, 1031 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը և 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածը լրացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի N 2 հավելվածում փոփոխություն կատարելու մասին» N 101 որոշմամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

2) որոշման 1-ին կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-25-րդ ենթակետերով.
«9) Եվրասիական տնտեսական համայնքի Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 881 որոշումը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» N 299 որոշումը՝ համաձայն N 10 հավելվածի.
11) Եվրասիական տնտեսական համայնքի Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միության հայտարարագրերի լրացման հրահանգների և մաքսային հայտարարագրերի ձևերի մասին» N 257 որոշումը՝ համաձայն N 11 հավելվածի.
12) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 67 որոշումը՝ համաձայն N 12 հավելվածի.
13) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջների մասին» N 294 որոշումը՝ համաձայն N 13 հավելվածի.
14) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 162 որոշումը՝ համաձայն N 14 հավելվածի.
15) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 23-ի «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 45 որոշումը՝ համաձայն N 15 հավելվածի.
16) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների հաստատման մասին» N 157 որոշում՝ համաձայն N 16 հավելվածի.
17) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի հաստատման մասին» N 158 որոշում՝ համաձայն N 17 հավելվածի.
18) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոնների և նորմերի հաստատման մասին» N 159 որոշումը՝ համաձայն N 18 հավելվածի.
19) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի «Այն արտադրանքի ցանկն հաստատելու մասին, որի մասով մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այլ փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների ներկայացմամբ մասին» N 75 որոշումը՝ համաձայն N 19 հավելվածի.
20) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի «Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կարգը հաստատելու մասին» N 41 որոշումը` համաձայն՝ N 20 հավելվածի.
21) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջները հաստատելու մասին» N 27 որոշումը՝ համաձայն N 21 հավելվածի.
22) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի «Անասնաբուժական այն դեղամիջոցների (դեղաբանորեն ակտիվ նյութերի) մնացորդների առավելագույն թույլատրելի մակարդակների մասին, որոնք կարող են պարունակվել կենդանական ծագման չվերամշակված սննդամթերքի, այդ թվում՝ հումքի մեջ, և դրանց որոշման մեթոդիկաների մասին» N 28 որոշումը՝ համաձայն N 22 հավելվածի.
23) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի «Կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների օջախների կանխարգելման, ախտորոշման, տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացիայի ու կոմպարտմենտալիզացիայի իրականացման կարգի մասին» N 79 որոշումը՝ համաձայն N 23 հավելվածի.
24) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշումը՝ համաձայն N 24 հավելվածի.
25) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշումը՝ համաձայն N 25 հավելվածի.
3) որոշումը լրացնել նոր՝ NN 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24 և 25 հավելվածներով՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և պետական գրանցման ենթակա սննդամթերքի ցանկը հաստատելու մասին» N 1229-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի՝ պետական գրանցման վկայականի ձևը և այն տալու կարգը, պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1208-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջները, սննդամթերքի անվտանգության և սննդային արժեքին ներկայացվող պահանջները, միասնական սանիտարական պահանջներով սահմանված ապրանքների ցանկը, պահածոյացված սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները, ձկան, խեցգետնակերպերի, փափկամորթերի, երկկենցաղների, սողունների և դրանց վերամշակման մթերքների անվտանգության մակաբուծական ցուցանիշները հաստատելու մասին» N 1237-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սննդամթերքում ցեզիում-137 և ստրոնցիում-90 ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները հաստատելու մասին» N 1209-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները (կանոնակարգերը) հաստատելու մասին» N 1242-Ն որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների, Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառման, Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգերը հաստատելու մասին» N 1228-Ն որոշումը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները հաստատելու մասին» N 989-Ն որոշումը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հանքային ջրերին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1213-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

հավելված 1

հավելված 2

Արխիվ

2024

2023