Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2020, 1037 - Ն

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) օտարման ենթակա անշարժ գույքն առանց գնային առաջարկների վաճառքը կազմակերպելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) առանց գնային առաջարկների օտարման ենթակա դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի վաճառքի մասնակցության հայտի, հայտերի գրանցման հատուկ գրանցամատյանի, գրավոր առաջարկի և հանձնաժողովի կողմից կազմվող վաճառքի արդյունքների ամփոփման արձանագրության ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի պահանջները տարածվում են պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով և մրցույթով) վաճառքի ներկայացված և շուկայական գնահատված արժեքի մեծության նկատմամբ մինչև 40 տոկոսով նվազեցված, սակայն չվաճառված անշարժ գույքի վրա.
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի վաճառքի նվազագույն գինը չի կարող պակաս լինել մինչև 40 տոկոսով նվազեցված, սակայն չվաճառված անշարժ գույքի 25 տոկոսից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հավելված

Արխիվ

2024

2023