Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1047 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ II - ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԳԻԾ/ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՀԵՏՎՃԱՐՄԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված միջազգային պայմանագրի ստորագրումը:

Արխիվ

2020

2019