Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1050 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 10.1-ին կետում «9-րդ կետի 6-րդ ենթակետով» բառերը փոխարինել «10-րդ կետով» բառերով.
2) 10.1-ին կետում «վերջնաժամկետի» բառը փոխարինել «ժամկետի» բառով.
3) 11-րդ կետում «Փորձագետների ընտրության գործընթացի և ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունները» բառերը փոխարինել «Ներգրաված փորձագետի վերաբերյալ տեղեկությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Փորձագետի համար հավելավճարներ, պարգևատրումներ, լրավճարներ չեն սահմանվում՝ բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով փորձագետ ներգրավելու դեպքի: Այս դեպքում ներգրաված փորձագետին կարող է տրվել պարգևատրում:».
5) N 1 ձևի 4.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) N 1 ձևի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.3. Փորձագետին արտաժամյա, գիշերային, հանգստյան և ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին աշխատանքների ներգրավելու դեպքում վարձատրությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն չափերով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2020

2019