Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1045 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունը ու «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 297-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1330-Ն որոշման հավելվածով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) առաջին ուսումնական տարում՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողին.
2) հաջորդ ուսումնական տարվանից` նախորդ ուսումնական տարվա առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ փոխատեղման արդյունքում:».
2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 3-րդ ենթակետը:
2. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կազմակերպման և դրան հաջորդող ուսումնական տարիներին ընդունվող ուսանողների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023