Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1053 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 1 միավոր տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 1 hավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանն ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 1 միավոր տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 hավելվածների ցանկերում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված այն մարմինների միջոցների հաշվին, որոնց ամրացվում են տրանսպորտային միջոցները:

հավելված

Արխիվ

2024

2023