Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1065 - Ա

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինության՝ Երևան քաղաքի Զաքիյան 3 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի մուտքի՝ դիմացի և աջակողմյան հատվածի տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնում անձնագրային ծառայությունների մատուցման գործառույթների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքի չափագրումը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը մնացող և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնվող տարածքների հատակագծերի կազմումը, իսկ անհամապատասխանություններ առաջանալու դեպքում ապահովել նաև ամբողջական տարածքի ճշգրտված մակերեսով գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետում նշված գործառույթների կատարման արդյունքները:

Արխիվ

2024

2023