Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1074 - Ն

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «զ» կետով և համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի N 408-Ա որոշման հավելվածի միջոցառումների ցանկի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ 196 օրենքի 7-րդ հոդվածի դ.5-րդ, դ.13-րդ, դ.14-րդ, դ.15-րդ և դ.16-րդ կետերով նախատեսված լիազորությունները վերապահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լիազոր մարմնին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023