Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2020, 1083 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 446-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Գույք օտարելու թույլտվություն տալու և գույք ամրացնելու մասին» N 446-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «451,6 քառ. մետր մակերեսով ավտոկայանի շենքը» բառերը փոխարինել «492,08 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները» բառերով, «0,7021 հեկտար»
բառերը՝ «0,54683 հեկտար» բառերով, իսկ «(անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական՝ N 1705494, տրված՝ 28.10.2005 թ.)» բառերը՝ «(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 04062020-06-0023)» բառերով.
2) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին» բառերով, իսկ «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում» բառերը՝ «մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը» բառերով:

Արխիվ

2024

2023