Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2020, 1097 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանելու մասին» N 2159-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝
«6.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթություն ստացած ծառայողներին «ոստիկանության լեյտենանտ» կոչում կարող է շնորհվել, եթե վերջիններս պարեկային ծառայությունում նշանակվեն ոստիկանության միջին խմբի պաշտոններին համապատասխանող պաշտոնում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023